Վենգերը հաստատել է, որ պատրաստվում է վերադառնալ ֆուտբոլ
Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ մտածում է կրկին մարզչական աշխատանքի անցնելու մասին:
«Երբ հեռացա «Արսենալից», տարբեր առաջարկներ եմ ստացել և շարունակում եմ ստանալ: Այժմ քննարկում եմ այդ առաջարկները, որպեսզի որոշում ընդունեմ»,- Goal.com-ի հաղորդմամբ՝ ասել է Վենգերը:
69-ամյա մասնագետն «Արսենալը» գլխավորել է 1996-2018 թվականներին: