Հայաստանն ու Սինգապուրը ներդրումների եւ առեւտրի մասին համաձայնագիր ստորագրեցին. (Տեսանյութ)
Հայաստանն ու Սինգապուրը հոկտեմբերի 1-ին Երեւանում ներդրումների եւ առեւտրի մասին համաձայնագիր ստորագրեցին:
Փաստաթուղթը ստորագրվեց Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունի այցի շրջանակում, որը Երեւանում մասնակցում էր ընդլայնված կազմով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
Փաստաթուղթը ստորագրվեց ի հավելումն ԵԱՏՄ-ի եւ Սինգապուրի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի: Ստորագրված համաձայնագրի շնորհիվ՝ հայկական ապրանքները Սինգապուր կարտահանվեն մաքսային զրոյական տոկոսադրույքով: