«Ռեալի» մեկնարկային կազմը՝ «Բրյուգեի» հետ խաղում
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում կհյուրընկալի բելգիական «Բրյուգեին»:
Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրապարակել է «Ռեալի» մեկնարկային կազմը:
«Ռեալ Մադրիդ». Տիբո Կուրտուա, Դանիել Կարվախալ, Սերխիո Ռամոս, Ռաֆայել Վարան, Նաչո Ֆերնանդես, Լուկա Մոդրիչ, Կազեմիրո, Լուկաս Վասկես, Էդեն Ազար, Տոնի Կրոս, Քարիմ Բենզեմա:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:55-ին: