Մեր ներկայացրած օրինագծով առաջարկվում է «Էնեգրաիմպեքս» ՓԲԸ-ն և «Հայփոստ» ՓԲԸ-ն հանել պետական մասնավորեցման ցուցակից. Նարեկ Բաբայան
Մեր ներկայացրած օրինագծով առաջարկվում է «Էնեգրաիմպեքս» ՓԲԸ-ն և «Հայփոստ» ՓԲԸ-ն հանել պետական մասնավորեցման ցուցակից։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, «Պետական գույքի 2017-2019 թվականների մասնավորեցման ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծի քննարկման ընթացքում հոկտեմբերի 1-ին ասաց Պետական գույքի կառավարման վարչության կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։
Նրա խոսքով՝ «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ի կարեւորության հաշվառմամբ իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ նրա գործունեությունը՝ որպես պետական փակ բաժնետիրական ընկերություն, կարող է ավելի արդյունավետ լինել։ Ինչպես նշեց Բաբայանը, դա չի բացառում մասնավոր ներդրողների ներգրավման հնարավորությունը։
Խոսելով «Հայփոստ» ՓԲԸ-ն պետական մասնավորեցման ցուցակից հանելու մասին՝ պաշտոնյան նշեց, որ անհրաժեշտ կլինի ուսումնասիրել փոստային ծառայությունների ընթացիկ վիճակը որակի եւ քանակի տեսակետից, համեմատել նման ծառայությունները միջազգային շուկայում եւ առաջարկել մոդել, որը կհամապատասխանի արդի իրողություններին եւ պահանջներին։ «Դրա համար մեզ անհրաժեշտ կլինի վարձել խորհրդատվական ընկերություն վերոնշյալ աշխատանքները կատարելու համար»,- եզրափակել է Բաբայանը։