Նիկոլ Փաշինյանը ոչ մեկին չի վստահում. Շփվում է միայն 4 հոգու հետ, հավատարիմների թվում՝ Լիլիթ Մակունցի. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանությունները խիստ անհանգիստ են Հրայր Թովմասյանի՝ փակ-գաղտնի ռեժիմով քվեարկվելիք հրաժարականի նախագծի արդյունքների մասով: Թերթին մոտ կանգնած աղբյուրն ասել է.
«Օրինագիծն անպայմանորեն կընդունվի, այդ հարցում կասկած չի կարող լինել, դրա համար գործընթացի մեջ ներառվեց «ընդդիմադիր» «Լուսավոր Հայաստանը»՝ վերջինիս ձայներով հնարավոր բացը փակելու համար։
Հարցն «Իմ քայլի» «դեմ»-երն են. մոտ 15-20 հոգի ֆրակցիայից կարող է դեմ քվեարկեն, ինչն իշխանությունների համար շատ վիրավորական է, բայց քանի որ քվեարկությունը փակ-գաղտնի է, ապացույցներ չեն ունենա, ուստի հատ-հատ բոլորիս կանչում են` ինստրուկտաժ անում, ում` ինչպես։ Մեկին` ուժով, մյուսին՝ սիրով, երրորդին՝ հաթաթայով, որ անպայման պետք է կողմ քվեարկել, որովհետեւ թիմի թասիբի, պատվի հարց է։
Ընդ որում, «դեմ»-երը ոչ էնքան Հրայր Թովմասյանով, որքան թիմակիցների կամ վարչապետի հետ հարաբերություններով են պայմանավորված։ Ինստրուկտաժն իրականացնում են Տիգրան Ավինյանը, Էդուարդ Աղաջանյանը։ Մշակվողների մեջ են Վարազդատ Կարապետյանը, Զոլյանը, Երջանիկը, Սոֆյան, Լիլիթը` Ստեփանյան, Աղազարյան Հովիկը։ Վերջինիս կանչել-ասել են` այլեւս չխոսես, ձեն-ծպտունդ չլսվի, լուռ նստի տեղդ»:
Ի դեպ, վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը սկսել է մի շարք գործընկերների «էսէմէս»-ներին չպատասխանել՝ շփվում է միայն Մակունցի, Ռուբինյանի, Սիմիդյանի, Մխիթարի հետ. «Ոչ մեկին չի վստահում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: