Չինական PetroChina-ն նավթի նոր հանքավայր է հայտնաբերել
Չինական PetroChina էներգահսկան, որը ազգային նավթային CNPC կորպորացիայի դուստր ձեռնարկությունն է, երկրի հյուսիս-արեւմուտքում Օրդոս ավազանում նավթի խոշոր հանքավայր է հայտնաբերել՝ ավելի քան 1 մլրդ տոննա պաշարով, նշված է ընկերության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հանքավայրը հայտնաբերվել է Հանսու նահանգի Ցինյան շրջանի Ցինչեն գավառում: Նավթի ապացուցված պաշարների ծավալը հասնում է 358 մլն տոննայի, իսկ ենթադրվող պաշարները գնահատվում են 693 մլն տոննա: