ԱՄՆ կոնգրեսը մտադիր է ծանոթանալ Թրամփի և Պուտինի զրույցներին
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետախուզության հատուկ հանձնաժողովի ղեկավար Ադամ Շիֆը հայտարարել է, որ Կոնգրեսի դեմոկրատ անդամները մտադիր են հասանելիություն ստանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցների սղագրություններին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ դեմոկրատները ստիպել են հրապարակել Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու զրույցները։
Շիֆը հայտարարել է, որ անհրաժեշտ է ծանոթանալ այդ բանակցություններին։ Բացի այդ, անհրաժեշտ է պարզել՝ արդյոք Թրամփը չի խաթարել երկրի անվտանգությունը՝ այդ զրույցների ընթացքում փորձելով օգուտ քաղել իր նախընտրական քարոզարշավի համար։