«Ռեալը» քննարկում է Զիդանի պաշտոնանկությունը, Մոուրինյոն սպասում է առաջարկի
Մադրիդյան դերբիում «Աթլետիկոյի» հետ 0։0 հաշվով խաղալուց հետո Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը քննարկում է թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի պաշտոնանկությունը, գրում է Times-ը։
Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է վերադարձնել պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին։
2018թ․ դեկտեմբերին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացված Մոուրինյոն այս ամռանը մերժել է իտալական «Միլանի», գերմանական «Վոլֆսբուրգի» եւ «Շալկեի», ֆրանսիական «Լիլի» եւ «Մոնակոյի» առաջարկները։