Բարի գալուստ Լավրենտի Բերիայի Հայաստան․ Տիգրան Աթանեսյանը՝ ԱՆ վարչության նախկին պետին առաջադրված մեղադրանքի մասին
Քիչ առաջ ծանոթացել եմ ՀՀ ԱՆ վերահսկողության վարչության նախկին պետ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքին։ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Ինչ ասեմ, բարի գալուստ Լավրենտի Բերիայի Հայաստան… Նոր Հայաստանի մասին առայժմ մոռանանք»,-նշել է նա։
Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի պաշտոնավարման ժամանակ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանը և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահել են:
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ՀՀ ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի կասկածանքով ձերբակալվել է և որոշում է կայացվել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին: