Սլովակիան արգելել է ՄիԳ-29 կործանիչներով թռիչքներն ուսումնական թռիչքի ժամանակ ավիապատահարի հետևանքով
Սլովակ զինվորականները դադարեցրել են թռիչքները ՄիԳ-29 կործանիչներով, երբ այդ տեսակի ինքնաթիռներից մեկը կործանվել է երկրի արեւմուտքում, հաղորդում է DW-ը՝ հղում կատարելով Սլովակիայի պաշտպանության նախարարությանը:
ՄիԳ-29 ինքնաթիռը կործանվել էր սեպտեմբերի 28-ին՝ շաբաթ երեկոյան ուսումնական թռիչքի ժամանակ: Օդաչուն հասցրել է կատապուլտացվել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Այժմ նրա վիճակը գնահատվում է կայուն, մանրամասնել են նախարարությունում: Այդպիսի երկրորդ թռիչքի օդաչուն, որը նույնպես մասնակցել է զորավարժություններին, կարողացել է ավարտել թռիչքն առանց ավիապատահարների:
Կործանման պատճառները դեռեւս հայտնի չեն: Ոստիկանությունը հետաքննում է տեխնիկական անսարքության հետեւանքով վառելիքի պակասի վարկածը:
Ներկայումս երկրի ռազմաօդային ուժերի կազմում մնացել է խորհրդային շրջանից 11 կործանիչ, որոնք Սլովակիան ստացել էր դեռեւս 90-ականներին Չեխոսլովակիայի փլուզումից հետո: ՄիԳ-29 կործանիչները 2002 թվականից պետք է աստիճանաբար փոխարինվեն ամերիկյան F-16 ինքնաթիռներով: