Մերձմոսկվայի երկնքում խորհրդավոր օբյեկտ է հայտնվել լուսանկարում
Նարո-Ֆոմինսկի շրջանի (Մոսկվայի մարզ) Սելյատինոյի քաղաքային համայնքի բնակիչները երկնքում տարօրինակ օբյեկտ են նկատել:
Դրա լուսանկարները կիրակի, սեպտեմբերի 29-ին, հրապարակվել են Instagram-ում:
Նկարներում օդում կախված սև օղակ է երևում: Մեկնաբանություններում դրա ծագման շուրջ համացանցի օգտատերերի կարծիքները բաժանվել են. ոմանք պնդում են, որ օղակը քիմիական արդյունաբերության գործունեության արդյունք է, իսկ մյուսները՝ որ դա պայթյունից առաջացած ծուխ է: