Դատարանը բավարարել է նաև Սարգիս Օհանջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը
Դատարանը բավարարել է նաև Սարգիս Օհանջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Կալանքի միջնորդությունը բավարարել է ընդհանուր իրավասության դատավոր Նելլի Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ Նարեկ Մութաֆյանը տեսախցիկով մոտեցել էր «Մարտի 1-ի» գործով դատավոր Աննա Դանիբեկյանին, հարցրել նրան «արդյոք վնգստացող փաստաբանների թվին է պատկանում»: Տեսանյութը հրապարակվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Մտնելով դատարանի շենք՝ Դանիբեկյանը դատական կարգադրիչներին հայտնել է, որ իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել եւ ահազանգել է իրավապահներին: Նարեկ Մութաֆյանին, եւ տեսանկարահանմանը մասնակցած Սարգիս Օհանջանյանին արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հոդվածով մեղադրանք է առաջադրվել: Ավելի վաղ Նարեկ Մութաֆյանը նույնպես կալանավորվել էր:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ազատության» հետ հարցազրույցում հայտարարել էր այն մասին, որ այսօր դատարաններում կան «վնգստացող դատավորներ». «Տերեր են փնտրում, դռների տակ վնգստում են, որ եկեք մեզ տիրություն արեք, այն ժամանակ մեզ փող էիք տալիս, հաց էիք տալիս, խաշ ու քյաբաբ էիք ուղարկում, բա հիմա մենք մնացել ենք անտեր»:
Մայիսի 19-ին էլ վարչապետը կոչ էր արել շրջափակել դատարանները եւ ինքն էլ անձամբ մասնակցել էր բողոքի այդ ակցիային: Բազմաթիվ իրավաբաններ այս գործողությունը հակասահմանադրական էին համարել: