Բախումներ Հոնկոնգում. ոստիկանությունը կիրառել է ռետինե փամփուշտներ և ջրցան ցուցարարների դեմ
Հոնկոնգում ուժգնացել են բախումները ոստիկանության եւ ցուցարարների միջեւ. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ եւ ջրցան մեքենա ցուցարարների դեմ, երբ վերջիններս պայթուցիկ նյութով շշեր ու քարեր են նետել իրավապահների ուղղությամբ, գրում է Reuters-ը:
Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումները շարունակվում են Վան Չայ ակումբի մերձակայքում Քոզուեյ-Բեյ եւ Ադմիրալտեյսկի շրջաններում, որտեղ տեղակայված են կառավարական շենքերը:
Բացի այդ, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Օրենսդիր խորհրդի շենքի մերձակայքում, որն ավելի վաղ նկարազարդվել էր ցուցարարների կողմից գրաֆիտի տեխնիկայով:
Փողոցներում ցուցարարները կառուցել են բարիկադներ սայլակներով եւ աղբամաններով, իսկ Վան Չայ մետրոյի կայարանում նրանցից մեկը պայթուցիկ նյութով շիշ էր նետել ոստիկանների ուղղությամբ:
Սակայն տուժածների եւ զոհերի մասին դեռեւս տեղեկություններ չկան:
Գործակալությունը նշում է, որ ավելի շատ բողոքի ակցիաներ են ակնկալվում հոկտեմբերի 1-ին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հռչակման օրը: