Իլոն Մասկը ցուցադրել է SpaceX-ի նոր տիեզերանավը. (Լուսանկար)
Իլոն Մասկը ներկայացրել է SpaceX-ի նոր տիեզերանավը, որը նախատեսված է դեպի Լուսին, Մարս եւ Արեւային համակարգի ցանկացած կետ անձնակազմ եւ բեռ տեղափոխելու ու Երկիր հետադարձի համար, հաղորդում է Associated Press-ը:
Տեխասում ուղիղ եթերի ժամանակ ներկայացնելով նոր տիեզերանավը՝ նա հայտնել է, որ ակնկալվում է, որ տիեզերանավն առաջին անգամ թռիչք կկատարի շուրջ 1-2 ամիս անց եւ կթռնի 65 000 ֆուտ (19 800 մետր) նախքան Երկիր վերադառնալը:
Մասկի խոսքով՝ տիեզերական ճանապարհորդությունների համար չափազանց կարեւոր է տիեզերական սարքավորումների կրկնակի կիրառումը: