Կիպրոսի նախագահի ինքնաթիռը վերադարձել է Նյու Յորք տեխնիկական խնդիրների պատճառով
Մասնավոր ինքնաթիռը, որով Կիպրոսի նախագահ Նիքոս Անաստասիադիսը եւ կիպրական պատվիրակությունը վերադառնում էին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո, անսարքությունների պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Նյու Յորքի օդանավակայանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով կիպրական Sigma հեռուստաալիքին:
Թռիչքի ժամանակ խնդիր է ծագել դիմապակու հետ կապված եւ անվտանգության նկատառումներից ելնելով՝ օդաչուն որոշել է վերադառնալ Նյու Յորք:
Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել գիշերը՝ Կիպրոսի ժամանակով 1.40-ի շրջանում, Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանում, հաղորդում է հեռուստաալիքը:
Ակնկալվում է, որ նախագահն ու պատվիրակությունը Կիպրոս կմեկնեն կիրակի ցերեկը: