Վալվերդե. Մեսսիի վնասվածքը լուրջ չէ
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի՝ «Խետաֆեի» հետ հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է թիմի առաջատար Լիոնել Մեսսիի ստացած վնասվածքի մասին:
«Մեսսիի վնասվածքը լուրջ չէ: Չեմ կարող ասել, թե նա երբ կկարողանա խաղադաշտ վերադառնալ: Ամեն ինչ կախված է ապաքինման ընթացքից:
«Բարսելոնայի» համար անհաջողություն էր Մեսիի վնասվածքը, սակայն պետք է կարողանանք սովորել հաղթել նաև առանց Մեսսիի»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» «Խետաֆեի» հետ կմրցի սեպտեմբերի 28-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին: