Թրամփը չի բացառել, որ Զելենսկիի հետ զրույցից հետո ԱՄՆ նախագահներին կարգելեն զրուցել արտասահմանյան ղեկավարների հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի հետ իր զրույցի շուրջ առաջացած սկանդալը կարող է հանգեցնել նրան, որ ապագայում ամերիկացի առաջնորդները չեն կարողանա խոսել օտարերկրյա գործընկերների և արտասահմանյան առաջնորդների հետ:
«Եթե նույնիսկ Ուկրաինայի նախագահի հետ այդ կատարյալ հեռախոսազրույցը չի համարվում կոռեկտ, ապա, ըստ էության, դա կնշանակի, որ Միացյալ Նահանգների ապագա նախագահներն ընդհանրապես չեն կարողանա խոսել արտասահմանյան առաջնորդների հետ»,- գրել է Թրամփը Twitter-ում:
Ավելի վաղ, Թրամփը Զելենսկիի հետ հեռախոսազրույցն անվանել էր «իդեալական»:
Դոնալդ Թրամփը պնդում է, որ քաղաքական գործիչ Վլադիմիր Զելենսկիի այն խոսքերը, որ հուլիսի 25-ին նրանց միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ որևէ ճնշում չի գործադրվել, ամերիկյան առաջնորդի ճշմարտացիության լավագույն ապացույցն են:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամները փորձել են ճնշում գործադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վրա: