«Աթլետիկո Մադրիդ» - «Ռեալ Մադրիդ». Բուքմեյքերների կանխատեսումը
Սեպտեմբերի 28-ին Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում կմրցեն Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատար 2 թիմերը՝ «Աթլետիկոն» և «Ռեալը»:
Բուքմեյքերներն առավելություն տալիս են Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմին, որի հաղթանակը ստացել է 2.40 գործակիցը: Ոչ ոքին ստացել է 3.30 գործակիցը, իսկ «Ռեալի» հաղթելու հնարավորությունը գնահատվել է 3.00 գործակցով:
Տեղեկացնենք, որ «Աթլետիկո Մադրիդ» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: