Թրամփի և Զելենսկիի զրույցի հետ կապված սկանդալում տեսել են «Կրեմլի ձեռքը»
Ռուսաստանը կարող է մասնակից լինել Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահների միջև կայացած հեռախոսազրույցի հետ կապված սկանդալին, որի արձանագրությունը հրապարակվեց Դոնալդ Թրամփի կողմից Վլադիմիր Զելենսկիի վրա հնարավոր ճնշում գործադրելու կասկածների պատճառով:
Այս մասին սեպտեմբերի 27-ին հայտարարել է Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին MSNBC հեռուստաալիքի եթերում:
«Կարծում եմ, որ Ռուսաստանը մասնակից է այս գործոին»,- ասել է Փելոսին:
Չցանկանալով ճշտել, թե հատկապես ինչ նկատի ունի նման բան ասելով, կոնգրեսի ստորին պալատի նախագահը համեմատություն է արել ԱՄՆ-ի ընտրական գործընթացին Կրեմլի միջամտության հետ:
Հատկանշական է, որ Փելոսին Դոնալդ Թրամփի դեմ կոնգրեսում սկսված իմպիչմենտի գործընթացի նախաձեռնողն է:
Այս առիթով նա հավելել է. «Սա ուրախության առիթ չէ: Սա շատ տխուր ժամանակ է մեր երկրի համար: Նախագահի իմպիչմենտը նույնքան լուրջ խնդիր է, որքան պատերազմի հռչակումը և կոնգրեսի կողմից մեզ տրված որոշ այլ լիազորություններ»: