Ճապոնական ավիաուղիները կօգնեն թռիչքի ժամանակ խուսափել բղավող նորածինների հարեւանությունից
Ճապոնական որոշ ավիաուղիներ քարտեզ են տրամադրում, որտեղ նշված է, թե օդանավում որտեղ են նստելու փոքր երեխաներով ուղեւորները: Այսպիսով, մյուս ուղեւորները կարող են խուսափել լացող եւ բղավող նորածինների հարեւանությունից:
Նախաձեռնությունը համացանցում առաջացրել է օգտատերերի աշխույժ քննարկումները, հայտնում է AFP-ն:
Քարտեզների վրա երեխայի պատկերով նշված են այն տեղերը, որտեղ նստելու են մինչեւ 2 տարեկան երեխաները: Մի քանի օգտատերեր այս ծառայությունը անհրաժեշտ չեն համարել՝ հայտարարելով, որ ուղեւորներին կարելի է առաջարկել աղմուկը խլացնող ականջակալներ, մյուսները ծառայությունը միանգամայն հրատապ են համարել՝ հատկապես երկարատեւ թռիչքների ժամանակ:
Որոշ օգտատերեր էլ նշել են, որ երեխաները միակ անհանգիստ ճանապարհորդները չեն: Նրանք, մասնավորապես, առաջարկել են համանման պատկերներն օգտագործել խուսափելու համար «աղմուկով ուտող», «չափից ավելի շատ խմող», կոշիկները հանող ուղեւորներից: