Ֆլորիդայի ափերին հայտնաբերվել է 165 մլն դոլարի կոկաինով սուզանավ
Ֆլորիդայի ափերին հայտնաբերվել է 165 մլն դոլարի կոկաինով սուզանավ, փոխանցում է Americaru-ն:
Առափնյա պահպանության ջոկատը ապօրինի սուզանավում 5 տոննա թմրանյութ է բռնագրավել: Մաքսանենգներն այսպիսի նավեր հաճախ են օգտագործում ԱՄՆ տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակներ ներմուծելու համար:
Մի քանի օր առաջ նույն առափնյա պահպանության ստորաբաժանման եւս 2 ջոկատ առգավել էր 3,5 տոննա կոկաին:
«Թմրանյութերի դեմ պայքարի այս գործողությունները առափնյա պահպանության եւ ներքին անվտանգության նախարարության առաքելության կենսականորեն կարեւոր բաղադրիչն են: Սա ազգային անվտանգության հարց է»,- հայտարարել է ջոկատի հրամանատար Ջոն Քրիսթենսենը: