ՊՍԺ-ն կարող է հեռացնել գլխավոր մարզիչին
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ղեկավարությունը դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի աշխատանքից, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Թոմաս Տուխելին ՊՍԺ-ի գլխավոր մարզիչի պաշտոնում կարող է փոխարինել Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլյանո Ալեգրին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալեգրիի հետ ցանկանում են պայմանագիր կնքել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Տոտենհեմը»:
Հիշեցնենք, որ Ալեգրին «Յուվենտուսի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2014-2019 թվականներին: