Մատիպը «Լիվերպուլի» լավագույն ձեռքբերումներից մեկն է. Կլոպ
Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի պաշտպան Ժոել Մատիպի մասին՝ նշելով, որ 28-ամյա պաշտպանը վերջին տարիներին «Լիվերպուլի» լավագույն ձեռքբերումներից մեկն է:
«Մատիպը 18 տարի խաղացել է «Շալկեում», և մենք միշտ իմացել ենք նրա տաղանդի մասին: «Լիվերպուլ» տեղափոխվելուց հետո Մատիպը սկսել է ավելի կայուն խաղ ցուցադրել:
Կարծում եմ, որ վերջին տարիներին Մատիպը «Լիվերպուլի» լավագույն ձեռքբերումներից մեկն է: Հիմա տրանսֆերային շուկան այնպես է փոխվել, որ շատ դժվար է մատչելի գնով հրաշալի խաղացող ձեռք բերելը»,- գերմանացի մասնագետի խոսքը փոխանցում է Evening Standart-ը:
Հիշեցնենք, որ Ժոել Մատիպն ազատ գործակալի կարգավիճակում «Լիվերպուլ» է տեղափոխվել 2016 թվականին: