«Սանիտեքի» աշխատակիցները նստացույց են սկսել կառավարության դիմաց
«Սանիթեք»-ի աշխատակիցները այսօր՝ սեպտեմբերի 27–ին նստացույց ենսկսել կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում: Նրանց է միացել «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։
Վերջինս հայտարարել է, որ նստացույց են անելու այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետը չի հայտարարել, թե որտեղից են աշխատակիցներն իրենց աշխատավարձերը ստանալու։
Նստացույցի ընթացքում վատացել է ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը. նրա համար շտապօգնության բրիգադ են հրավիրել։
Նշենք, որ ընկերության աշխատակիցները պահանջում են վճարել օգոստոս ամսվա աշխատավարձերը: Այս ժամանակահատվածի համար 930 աշխատակցի աշխատավարձի գումարը կազմում է շուրջ 132 միլիոն դրամ: Ըստ աշխատակիցների՝ քաղաքապետարանը չի փոխանցել «Սանիթեքի»՝ պայմանագրով նախատեսված գումարները, ինչի արդյունքում ընկերությունը չի կարողացել վճարվել իրենց աշխատավարձերը։