Դե Խեա․ Մինչեւ մահ կկռվենք Սուլշերի համար
«Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան պատմել է, որ անգլիական թիմի բոլոր ֆուտբոլիստներն աջակցում են նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերին։
«Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդի» ընտանիքի անդամ է։ Նա այստեղ բազմաթիվ հանդիպումներ է անցկացրել եւ գերազանց գիտի թիմը։
Գլխավորն այն է, որ մենք աջակցում ենք նրան։ Մենք մինչեւ մահ կկռվենք նրա համար, սա է գլխավորը։ Սուլշերը գերազանց մարզիչ է, մենք շարունակում ենք աշխատել նրա հետ մինչեւ վերջ»,- Դե Խեայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Անգլիայի առաջնության 6 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 8 միավորով 8-րդն է։ 7-րդ տուրում մանչեսթերյան թիմը սեպտեմբերի 30-ին կընդունի Լոնդոնի «Արսենալին»։