Ռուստամ Բադասյանը խորհուրդ չի տալիս նախկին կոռումպացված համակարգի որոշ ներկայացուցիչների իրենց պայքարում օգտագործել «օրենքով գողերին»
«Ինձ մոտ տպավորություն է, որ նախկին կոռումպացված համակարգի որոշ ներկայացուցիչներ փորձում են միջնորդավորված ձևով պայքար տանել իշխանությունների դեմ՝ օգտագործելով այլ շրջանակների»: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե քրեական աշխարհը և «օրենքով գողերը» պատրաստվում են դիմակայել քրեական մշակույթի դեմ ուղղված նոր օրենքին:
«Ես խորհուրդ եմ տալիս այդ պայքարի մեջ չմտնել»,-ասաց նախարարը:
Հիշեցնենք, Operativ լրատվականը ավելի վաղ իր Մամուլ բաժնում հաղորդել էր, որ «Օրենքով գողերը» պատրաստվում են դիմակայել նոր օրենքին. հունից դուրս են եկել հատկապես «զոն նայողները»:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձել է նաև իրեն ԱԱԾ տնօրեն նշանակելու մասին խոսակցություններին:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ինքը նշանակվի ԱԱԾ տնօրեն, Բադասյանը պատասխանեց. «Նույնքան հնարավոր, որքան որ ինձ կնշանակեն ֆինանսների նախարար»: