Երևանում «ԵՐԱԶ»-ը Թբիլիսյան խճուղում հայտնվել է մայթին և տապալել լուսացույցը
Երեւանում, այսօր, սեպտեմբերի 27-ին ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։00-ի սահմաններում Երեւանի բնակիչ 68-ամյա Լ․Կ․-ն իր վարած ԵՐԱԶ - 762 Վ մակնիշի 01 OL 119 համարանիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, հայտնվել մայթին եւ բախվել խաչմերուկը կարգավորող լուսացույցին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետեւանքով լուսացույցը կոտրվել է։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկները, սակայն վարորդը հայտնեց, որ հրաժարվում է բժշկական օգնությունից, քանի որ իրեն լավ է զգում։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի: