Ռոզա Ծառուկյանը մասնակցել է «Կանանց ներգրավվածությունն աշխատաշուկայում» թեմայով կոնֆերանսին (Տեսանյութ)
ԲՀԿ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվել է «Կանանց ներգրավվածությունը աշխատաշուկայում բուհական և հետբուհական տարիներին» խորագրով կոնֆերանս, որին մասնակցել են ԲՀԿ կանանց խորհրդի պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանը և ԲՀԿ խմբակցության կին պատգամավորները: Մոտ երկու ժամ տևած քննարկմանը Ռոզա Ծառուկյանը կոչ է արել լինել առավել ակտիվ և հանդես գալ մեր երկրի զարգացմանն ուղղված տարբեր նախաձեռնություններով:
Կոնֆերանսի մասնակիցները նաև իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Ռոզա Ծառուկյանին և պատգամավորներին:
Համազգային մեծ ավանդի և բազմամյա վաստակաշատ գործունեության համար ԲՀԿ ուսանողական խորհուրդը «Տարվա նվիրյալ կին» անվանակարգում մրցանակ է շնորհել Ռոզա Ծառուկյանին: