«Արմենիա» ԲԿ-ում նորածին տղա երեխա է մահացել. հարազատները մեղադրում են մանկաբարձուհուն
Սեպտեմբերի 24-ին նորածնի մահացության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը մահացել է Կոտայքի մարզի բնակչուհի, 2 երեխաների մայր, 33-ամյա Հ․ Խ․-ի նորածինը։ Երեխան տղա է եղել, հարազատներն էլ նշել են, որ իրենց համար անհասկանալի է, թե ինչու է երեխան մահացել:
«Ուզում ենք օբյեկտիվ քննություն կատարվի թե՛ բժիշկների, թե՛ իրավապահների կողմից, որպեսզի պարզվի իրականությունը։ Եթե երեխայի մահվան մեջ բժիշկների մեղավորությունը կա, ապա ուզում ենք՝ մեղավորը պատասխանատվություն կրի, որպեսզի հետագայում ոչ մի մայր այս ցավը չապրի, ինչ հիմա մեր ազգականն է ապրում»,-ասել են նրանք:
Ծննդկանի ամուսին Գարիկ Ե.-ն պատմել է, որ 9 ամիս լիարժեք առողջ վերահսկողություն է անցել կինը: Նա մեղադրել է մանկաբարձուհուն, նշելով, որ վերջինս անտարբերություն է դրսեւորել: