Նվազագույն աշխատավարձի բարձրացման օրինագիծը ստացավ խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը
Սեպտեմբերի 26-ին ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովը «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ դրական եզրակացություն տվեց նվազագույն աշխատավարձը 63 հազար դրամից մինչև 68 հազար դրամ բարձրացնելու Կառավարության առաջարկին:
Նշենք, որ նիստի ժամանակ Տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանն առաջարկեց նվազագույն աշխատավարձն աստիճանաբար բարձրացնել՝ սկսելով 63 հազար դրամից եւ աստիճանաբար այդ թիվը հասցնելով մինչե 68 հազար դրամի: Սակայն Կառավարության ներկայացուցիչները եւ մի շարք խորհրդարանականներ այս դիրքորոշմանը չհամաձայնեցին՝ համարելով, որ Կառավարության առաջարկն ավելի հիմնավորված է: