Խիղճը գնդակահարեց Հայկ Հարությունյանին
«Եղել են շատ ինքասպանություններ, որոնք հասարակությունն ինքնասպանություն չի համարել: Եթե քիլլերները շատ պրոֆեսիոնալ լինեն, կարող են այնպես գործել, որ սպանությունը ինքնասպանություն դիտարկվի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը: Նրա խոսքով՝ թույլ մարդիկ ինքնասպանություն չեն կարող գործել, գործում են միայն ուժեղները: «Չունեմ համապատասխան տեղեկություններ, չկան փորձագիտական եզրակացություններ, բայց կարող եմ մի բան ասել. Խիղճը ոստիկան է կամ դատախազ, եթե մարդը կորցրել է մեղքի գիտակցումը, չունի նաև խիղճ, եթե այդ երկուսն էլ չունի, չունի նաև զղջում, ու այդ մարդն ընդհանրապես կորած է: Եթե Հայկ Հարությունյանը ինքնասպանություն է գործել, ապա նրա մոտ արթնացել է խիղճը և խիղճն է նրան սպանել, նա հասկացել է, որ կատարել է շատ ծանր հանցանք՝ կապված Մարտի 1-ի հետ, հրաման է տվել, որ հեղեն Ազատության հրապարակում խաղաղ քնած ցուցարարների արյունը, գանահարեն, ծեծեն հայ ժողովրդին, և խիղճը նրան բերել-հասցրել է նրան, որ ինքն իրեն գնդակահարի»,- նշեց Վ. Մալխասյանը:
Հայկ Հարությունյանի սպանության կամ ինքնասպանության նպատակը մեղադրյալ Քոչարյանի արյունոտ տասնամյակի կենդանի վկաներից մեկին լռեցնելն է. արդյո՞ք ճիշտ է այս պնդումը: Ադրադառնալով այս հարցին՝ ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանը նշեց, որ ինքը նույնպես հակված է մտածելու, որ Հայկ Հարությունյանն ինքնասպանություն է գործել. «Հայկ Հարությունյանը հրաման է կատարել, և հիմա նրա մոտ արթնացել է խիղճը, և խիղճն էլ նրան տարել է այդ հանգրվանին: Հազարավոր մարդկանց, մի ամբողջ երկրագնդի կարող ես խաբել, բայց ինքդ քեզ չես կարող խաբել: Հայկը տղամարդ գտնվեց, նամուս ունեցավ ինքնասպան լինելու, դրանով նա իր մեղքերը քավեց, նա այլևս մաքուր է»:
Մեղադրյալ Քոչարյանն իր պաշտպանությունը կառուցել է այն թեզի վրա, որ ինքն ուղիղ կապ չի ունեցել սահմանադրական կարգի տապալման կամ Մարտի 1-ին գոծողությունների հետ, որոնք հանգեցրին 10 զոհերին, և որ սրանք չեն եղել մեկ կենտրոնից ղեկավարված գործողություններ: Հայկ Հարությունյանը ցուցմունք է տվել, որ Ռ. Քոչարյանը տեղեկացված է եղել ոստիկանական օպերացիայի մասին: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Վարդան Մալխասյանը նշեց. «Քոչարյանը ստում է, նա իր փիլիսոփայությունը միշտ էլ կառուցել է կեղծիքի վրա, և մեր երեք նախագահներից ամենադեսպոտն ու դիկտատորը եղել է Քոչարյանը: նա ամբողջ իշխանությունը կենտրոնացրել էր իր բռունցքի մեջ, և եթե որևէ ենթակա մազաչափ անգամ շեղվեր նրա հրամաններից, խիստ պատասխանատվության կենթարկվեր, առանց նրա գիտության, որևէ նախարար կամ ԱԱԾ տնօրեն չէր համարձակվի որևէ քայլ կատարել»:
Մանրամասն՝ 1in.am -ի տեսանյութում: