16-ամյա կիսապաշտպանը՝ «Լիվերպուլի» ռեկորդակիր
16-ամյա կիսապաշտպան Հարվի Էլիոթը դարձել է «Լիվերպուլի» պատմության մեջ ամենաերիտասարդ խաղացողը, որն ընդգրկվել է անգլիական թիմի մեկնարկային կազմում։ «Միլթոն-Քինս Դոնսի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղում (2։0) Հարվի Էլիոթը մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել 16 տարեկան 174 օրականում։ «Լիվերպուլի» երկրպագուները թվիթերյան քվեարկությամբ Էլիոթին ճանաչել են հանդիպման լավագույն խաղացող։
Հարվի Էլիոթը երկրորդն է «Լիվերպուլի» պատմության մեջ խաղադաշտ դուրս եկած ամենաերիտասարդ խաղացողների ցուցակում։ Առաջին տեղում է հարձակվող Ժերոմ Սինքլեյրը, որը 2012թ․ սեպտեմբերին «Վեստ Բրոմվիչի» դեմ խաղում փոխարինման է դուրս եկել 16 տարեկան 6 օրականում։
Հարվի Էլիոթն այս ամռանն է ազատ գործակալի կարգավիճակում համալրել «Լիվերպուլը»։ Նրա նախորդ ակումբը «Ֆուլհեմն» էր։ Էլիոթին փորձում էին ձեռք բերել նաեւ «Ռեալն» ու «Բարսելոնան»։