31-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)
Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Բյուրեղավանի բնակիչ 31-ամյա Արման Ամիրջանյանը։ Այս մասին Operativ.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին ոստիկանությունից խնդրում են դիմել Կոտայքի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։