Չէի սպասում նման բան. Յուրի Խաչատուրովը՝ Հայկ Հարությունյանի մասին (Տեսանյութ)
Լավ մարդ էր, իմ ընկերն էր, չէի սպասում նման բան: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգստի արարողության ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը՝ անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության հասցնելու հատկանիշներին:
Խաչատուրովը հրաժարվեց պատասխանել այլ հարցերի։
Ավելի վաղ հայտնել ենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին ահազանգ է ստացվել, որ Բջնիի առանձնատներից մեկում հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ–գնդապետ Հայկ Հարությունյանի դին: Դիակի կողքին հայտնաբերվել են «ПМС» տեսակի ատրճանակ և պարկուճ, հարցաքննվել են վկաներ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով:
Ըստ Քննչական կոմիտեի՝ Հայկ Հարությունյանը դեպքին նախորդող ժամանակահատվածում օգտագործել է զգալի քանակությամբ ալկոհոլ։