Երևան, 23.Ապրիլ.2024, 00:00 |
Արաբկիրի շուկայի աշխատանքները կշարունակվեն մի... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը ԵԱ-ի կիսաեզրափա... Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված ի... Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տե... ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներ... Իրանն ու Պակիստանը համատեղ կպայքարեն ահաբեկչո... Հանրապետության հրապարակում այրեցին Ադրբեջանի ... Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել ե... Ի՞նչ սև կատու է անցել «Հայաստան» դաշինքի և «Պ... Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճար... Այն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա... Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա ... «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյա... Բագրատ Սրբազանը հայ հոգևորականի հավաքական և հ... Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5... ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հա... Ռուս խաղաղապահները լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռո... Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի... Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլ... Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ... ՀՀ ՄԻՊ-ն ու Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը... Թույլ չեմ տա հետս այդպես խոսել․ Բագրատ Սրբազա... Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպա... Էրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն ... Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվ... Շարժական պատվաստումային խմբերի միջոցով մարզեր... ՄԻՊ-ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մ... Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանո... Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորնե... Լարված իրավիճակ. մեծ թվով ոստիկանանական ուժեր... Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղ... ԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյ... Սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեղադր... 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճ... Փրկարարները կտրել և հեռացրել են կախված ճյուղը... Խստորեն դատապարտում ենք Կառավարության հակաժող... Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական... Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պ... Տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, ժամանակ... Առաջին սահմանային սյան տեղադրումից հետո Հայաս... Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի... Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմա... Հրազդանի կիրճում այրվել է երկու վագոն-տնակ Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտ... Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի... Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրո... Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեց... Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժ... Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը,... Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկ... Ադրբեջանը ԵԱՏՄ-ին անդամակցելու ծրագրեր չունի.... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ հա... Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց... Ռուբեն Ռուբինյանը և Խրիստոս Սոֆիանոպուլոսը կա... Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շարունակեն ջանք... ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարա... Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափմա... Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկա... Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաք... Դեսպան Գևորգյանն ու ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադ... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին. մարդի... Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մ... Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը ... Օշական գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան դու... Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն... Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ... Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հե... Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչն... Անահիտ Մանասյանը ՔԿՀ-ում կհանդիպի Դավիթ Տոնոյ... Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գ... Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկ... «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահ... Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «... Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակի... Աստղագուշակ` ապրիլի 23-ի համար Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիատ... Տեսահոլովակի պրեմիերա. Թեյլոր Սվիֆթ, Post Mal... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Նովակ Ջոկովիչն արժանացել է «Laureus»-ի տարվա ... ՃՏՊ՝ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը... Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքո... Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակ... Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ուն... Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարա... Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլ... Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի... Քրեակատարողական ծառայության պետը Հաագայում մա... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման ... Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յո...

Պատերազմի կրակը կարող է բռնկվել ցանկացած պահի. Խրամչիխին

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի (ԱԳ) նախարարները սեպտեմբերի 23-ին հերթական հանդիպումն են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ՝ այս անգամ Նյու Յորք քաղաքում, որտեղ այս օրերին ընթանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը։ ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Մինչ այդ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնած ՀՀ ԱԳ նախարարը նաև առանձին հանդիպում էր ունեցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդական առաքելություն իրականացնող դիվանագետների հետ։


Մնացականյան-Մամեդյարով հանդիպման քննարկված հարցերը

Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացին առնչվող հարցերի շրջանակ և գնահատել են ներկա իրավիճակը։


Մասնավորապես, Հայաստանի ԱԳ նախարարը, բարձր գնահատելով միջնորդների գործունեությունը, քննարկման ընթացքում կարևորել է զինադադարի ամրապնդման և լարվածության նվազեցման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը՝ ներառյալ համապատասխան մեխանիզմների ներդրման և ամրապնդման միջոցով։ Ընդգծվել է նաև վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ հետևողական քայլերի անհրաժեշտությունը, այդ թվում՝ նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման միջոցով:

Խոսք է գնացել նաև երկու կողմերի տարածքում կալանքի տակ գտնվող անձանց մասին, և հայկական կողմը շեշտել է Ադրբեջանի տարածքում կալանքի մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների հայրենադարձության ապահովման անհրաժեշտությունը:

Խաղաղ գործընթացի առաջմղման տեսակետից նախարար Մնացականյանը կարևորել է կարգավորման շրջանակում կողմերի ստանձնելիք հանձնառությունների համաչափության ապահովումը՝ վերահաստատելով գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները։ Կողմերը նախանշել են այս ուղղությամբ հետագա քայլերը, այդ թվում՝ համանախագահների այցը տարածաշրջան և մոտ ժամանակներում ԱԳ նախարարների մակարդակով հերթական հանդիպման անցկացումը։

Հակառակորդը հետ է շպրտվել՝ թողնելով մեկ դիակ

Բովանդակության առումով արտգործնախարարների այս հանդիպումը, կարծես թե, նոր բան չի առաջարկում, և այս պատճառով ավելի էական է հանդիպման բուն փաստը, թե դա որքանո՞վ կնպաստի խաղաղ բանակցությունների ակտիվացմանը, կամ ի՞նչ նշանակություն ունի այն ընդհանուր պրոցեսի համատեքստում։ Վերջին անգամ Մնացականյանը և Մամեդյարովը հանդիպել էին հունիսի 20-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ պետքարտուղարության նախաձեռնությամբ։ Այդ հանդիպմանը միջնորդներն առանձնահատուկ ուշադրություն էին դարձրել հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին, քանի որ վաշինգտոնյան հանդիպմանը նախորդած մոտ մեկ ամսվա ժամանակահատվածում իրադրությունը հակամարտության գոտում, բավական երկարատև խաղաղությունից հետո, կտրուկ սրվեց։ Եղան զոհեր և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերից։ Եվ եթե այն ժամանակ դժվար էր միանշանակորեն պնդել, թե ինչից սկսվեցին փոխհրաձգությունները սահմանին, ապա այս անգամ ամեն ինչ շատ ավելի պարզ էր ու հստակ։ Ադրբեջանական կողմը ցույց տվեց իրեն բնորոշ ձեռագիրը՝ փորձելով բանակցություններից առաջ կազմակերպված ռազմական սադրանքի միջոցով ճնշում գործադրել, ազդել ընդհանուր իրավիճակի վրա։ Փառք Աստծո, այդ փորձն այս անգամ ձախողվել է։

Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Պաշտպանության բանակի առաջնագծի հարավ-արևելյան դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, բայց ՊԲ դիրքապահների գրագետ գործողությունների արդյունքում հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել դեպի ելման դիրքերը։ Դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից։

«Տարօրինակ բան է կատարվել»

Հաղորդագրության մեջ նշվում էր, որ դեպքի մանրամասները ճշտվում են, բայց երեկ՝ սեպտեմբերի 24-ին, միջադեպի մասին ուշագրավ մեկնաբանություն է տվել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ասելով, թե տեղի ունեցածը շատ տարօրինակ է։

«Չեմ կարող ասել՝ ինչով է պայմանավորված: Թե գործողության ժամի առումով է շատ տարօրինակ, թե ներգրավված անձնակազմի թվաքանակով, թե հատուկ նշանակության ստորաբաժանման ներկայացուցիչների ներգրավմամբ: Գուցե և մոլորվել են: Ես կխուսափեմ հիմա գնահատական տալ, թե ինչ է կատարվել, որովհետև մենք էլ ենք հիմա վերլուծություն կատարում, թե իրականում ինչ է կատարվել: Պետք է նաև հասկանալ Պաշտպանության բանակի գնահատականը: Ես կրկնում եմ՝ շատ տարօրինակ բան է կատարվել տեղում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Տոնոյանը:

Պատերազմի կրակը կարող է բռնկվել ցանկացած պահի

Խոսելով հայ-ադրբեջանական բանակցությունների մասին՝ ռուսաստանցի ռազմական փորձագետ, Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը ասում է, թե իր համոզմամբ՝ ո՛չ Ղարաբաղյան կոնֆլիկտի, ո՛չ էլ դրա կարգավորման գործընթացի տրամաբանության մեջ նոր բան չկա, և հիմնախնդրի լուծման հեռանկարներ էլ չեն երևում։

«Ես ոչ մի դեպքում չեմ կարող պատասխանել ադրբեջանցիների կողմից, թե ինչ խնդիրներ էին նրանք փորձում լուծել դրանով, և ընդհանրապես ինչ առաջադրանքներ են իրենց առջև դրված, բայց ընդհանրապես ես պատրաստ չեմ որևէ նոր բան ավելացնել այն իմ ասածին, որը ես կրկնել եմ բազմիցս։ Ձեր միջև սառեցված պատերազմ է, որը ցանկացած պահի կարող է հալչել, և հակամարտությունը կարող է նորից բռնկվել։ Խաղաղ բանակցություններն, ըստ իս, ոչ մի արդյունք չեն կարող տալ, քանի որ կողմերի դիրքորոշումներ ինչպես կային փոխադարձաբար բացառող, այդպես էլ մնացել են։ Ահա և վերջ», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց փորձագետը։

Հարցին, թե բանակցությունները ոչինչ չեն կարող տալ՝ այդ դեպքում ինչո՞ւ են հայկական և ադրբեջանական կողմերը շարունակում հանդիպել, Ալեքսանդր Խրամչիխինը պատասխանեց, թե «այդպես է ընդունված։ Այսպես ասած՝ մեծ տերությունները պահանջում են հանդիպել, դրա համար էլ նրանք հանդիպում են։ Իսկ արդյունքներ ինչպես նախկինում չկային, այնպես էլ հիմա չկան։ Ես չեմ տեսնում առաջընթացի որևէ հնարավորություն, եթե, իհարկե, կողմերից մեկը հանկարծ չորոշի կապիտուլյացիա հայտարարել»։

Մինսկի խմբի ծրագիրը՝ «ով հոգնեց՝ նրան կօգնենք»

Փորձառու քաղաքագետ, Հայաստանի առաջին գումարման խորհրդարանի՝ Գերագույն խորհրդի (1990-95 թթ.) պատգամավոր Ազատ Արշակյանը՝ փոքր-ինչ այլ տեսանկյունից, բայց կրկին ավելի լայն է նայում գործընթացին՝ ասելով, որ մենք և Ադրբեջանը հակասական շահեր ունենք։ Ստրատեգիական առումով մեր շահերը, կարծես թե, չեն փոխվել։ Ներկայիս ստատուս-քվոյի պահպանումը ձեռնտու է մեզ, ուստի հայկական կողմը ամեն կերպ ժամանակ է ձգում։ Եվ վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարություններն էլ, ըստ էության, դրան են միտված։ Սա, կարծես, նյարդերի ու համբերատարության մրցավազք լինի։ Արշակյանի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ծրագիրը հետևյալն է՝ նմանատիպ հանդիպումներով, բանակցություններով ձգել ժամանակը, և «ով հանձնվեց՝ նրան կկարեկցենք, մարդասիրական օգնություն ցույց կտանք»։ Եվ Նյու Յորքի վերջին հանդիպումը ընդամենը այս մրցավազքի հերթական փուլերից մեկն է։

Հայտնի քաղաքական գործիչը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հետևյալը․ «Ներկայիս ստատուս-քվոն հարմար է մեզ։ Իսկ Ադրբեջանի համար դա անընդունելի է։ Այսինքն՝ մեր բանակցությունները խնդրի լուծումը հետաձգելու համար են՝ մինչև որևէ կողմը կհոգնի և կհանձնվի։ Այսպիսին է Մինսկի խմբի ծրագիրը՝ «ով հանձնվեց՝ մենք նրան կկարեկցենք, մարդասիրական օգնություն ցույց կտանք» և այլն, և այլն։ Իսկ ընդհանուր առմամբ մեր մոտեցումը էապես տարբերվում է։ Մենք հիմք ենք ընդունում 1920 թվականին Ազգերի լիգայի տված կարգավիճակը, որտեղ Արցախը՝ Լեռնային Ղարաբաղը ճանաչվում էր վիճելի տարածք։ Իսկ Ադրբեջանը հիմք է ընդունում Մոսկվայի կոնֆերանսի (1921 թ․ Մոսկվայի պայմանագրի), Կարսի պայմանագրի և Կավբյուրոյի որոշումը, որով Լեռնային Ղարաբաղը միանշանակորեն հանձնվել է խորհրդային Ադրբեջանին։ Ինչպես կասեին հումորիստները՝ գոյություն ունի երկու ճշմարտություն․ մենք հիմք ենք ընդունում Հայկ նահապետի ժառանգությունն ու Ազգերի լիգայի որոշումը, ադրբեջանցիները հիմք են ընդունում քեմալականների և բոլշևիկների տված կարգավիճակը։ Դրա համար էլ լուծումը մնում է այն, ինչ իսկապես ասում են Մինսկի խմբում՝ ազգերի ինքնորոշման իրավունքը, ուժ և ուժի սպառնալիք չկիրառելու սկզբունքը և սահմանների անձեռնմխելիությունը։ Այսինքն՝ «ով հոգնեց՝ նրան կօգնենք, մարդասիրական օգնություն ցույց կտանք»։ Եվ բոլոր այդ հանդիպումները, Կազանի, Մինսկի, Մադրիդի, Մոսկվայի, Վիեննայի, Նյու Յորքի որոշումները ժամանակը ձգելու համար են՝ «տեսնենք ո՞վ է հոգնելու այս մրցապայքարում»։ Վերջին հանդիպումը ես համարում եմ ձիերի հերթական մրցարշավը՝ ո՞վ կհոգնի, ո՞ւմ ձին շուտ կհանձնվի»։

Փաշինյանը գտել է «ստոպ տալու» բանաձևը

Ազատ Արշակյանի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակ ձգձգելու առումով նույնիսկ ավելի հեռուն է գնացել․ «Նա թարմացրել է 20-րդ դարի սկիզբը։ Ասել է, որ «կա՛մ պետք է Ադրբեջանը ճանաչի Արցախի ինքնիշխանությունը ու նրա հետ բանակցի ինքնորոշման իրավունքի, ուժ չկիրառի, սահմանների անձեռնմխելիության մասին, կա՛մ էլ Ադրբեջանը պետք է ճանաչի, որ Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է, ու ես՝ Հայաստանի Հանրապետության ղեկավարս, բանակցեմ ուժ չկիրառելու, ազգերի ինքնորոշման իրավունքի և սահմանների անձեռնմխելիության մասին։ Նիկոլ Փաշինյանը աշխարհին հասկանալի բանաձև է առաջարկել։ Աշխարհը դա հասկանում է․ «Կա՛մ ինձ հետ բանակցում եք, հայտարարում եք ինձ նաև Արցախի ղեկավար, – դա նշանակում է միացում, – և եթե ես եմ Արցախը ներկայացնում, ուրեմն ես պետք է Արցախում անցկացնեմ ընտրություններ, որպեսզի դառնամ լեգիտիմ ղեկավար, նրանց կողմից խոսելու իրավունք ունենամ։ Ուրեմն այնտեղ պետք է անցկացնենք ընտրություններ»։ Դա միացումն է, 1989 թ․ դեկտեմբերի 1-ի որոշման իրականացումը։ «Կա՛մ դուք ճանաչում եք Արցախը՝ ինչպես սերբերը ճանաչեցին Կոսովոն, ու բանակցում եք Արցախի հետ նույն բանաձևի շուրջ»։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը հետաձգելու, «ստոպ» տալու, «պաուզայի» հարմար բանաձև է գտել՝ «ընտրե՛ք՝ ես Հայաստանի և Արցախի ղեկավարն եմ՝ ինձ հետ բանակցեք, եթե ոչ, ուրեմն Բակո Սահակյանի հետ բանակցեք։ Այսինքն՝ «ճանաչե՛ք Արցախի ինքնիշխանությունը և բանակցե՛ք Արցախի ղեկավարի հետ»։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն ասել է իր խոսքը։ Էլ չեմ ասում, որ մի անգամ էլ հայտարարել է, որ «ես միացման կողմնակից եմ․ Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Իր նախասիրությունը նա ասել է»։

Նյութի աղբյուրը՝ 1in.am

դիտվել է 518 անգամ
Արաբկիրի շուկայի աշխատանքները կշարունակվեն մի... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը ԵԱ-ի կիսաեզրափա... Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված ի... Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տե... ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներ... Իրանն ու Պակիստանը համատեղ կպայքարեն ահաբեկչո... Հանրապետության հրապարակում այրեցին Ադրբեջանի ... Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել ե... Ի՞նչ սև կատու է անցել «Հայաստան» դաշինքի և «Պ... Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճար... Այն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա... Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա ... «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյա... Բագրատ Սրբազանը հայ հոգևորականի հավաքական և հ... Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5... ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հա... Ռուս խաղաղապահները լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռո... Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի... Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլ... Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ... ՀՀ ՄԻՊ-ն ու Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը... Թույլ չեմ տա հետս այդպես խոսել․ Բագրատ Սրբազա... Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպա... Էրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն ... Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվ... Շարժական պատվաստումային խմբերի միջոցով մարզեր... ՄԻՊ-ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մ... Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանո... Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորնե... Լարված իրավիճակ. մեծ թվով ոստիկանանական ուժեր... Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղ... ԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյ... Սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեղադր... 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճ... Փրկարարները կտրել և հեռացրել են կախված ճյուղը... Խստորեն դատապարտում ենք Կառավարության հակաժող... Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական... Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պ... Տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, ժամանակ... Առաջին սահմանային սյան տեղադրումից հետո Հայաս... Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի... Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմա... Հրազդանի կիրճում այրվել է երկու վագոն-տնակ Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտ... Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի... Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրո... Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեց... Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժ... Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը,... Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկ... Ադրբեջանը ԵԱՏՄ-ին անդամակցելու ծրագրեր չունի.... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ հա... Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց... Ռուբեն Ռուբինյանը և Խրիստոս Սոֆիանոպուլոսը կա... Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շարունակեն ջանք... ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարա... Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափմա... Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկա... Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաք... Դեսպան Գևորգյանն ու ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադ... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին. մարդի... Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մ... Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը ... Օշական գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան դու... Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն... Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ... Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հե... Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչն... Անահիտ Մանասյանը ՔԿՀ-ում կհանդիպի Դավիթ Տոնոյ... Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գ... Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկ... «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահ... Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «... Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակի... Աստղագուշակ` ապրիլի 23-ի համար Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիատ... Տեսահոլովակի պրեմիերա. Թեյլոր Սվիֆթ, Post Mal... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Նովակ Ջոկովիչն արժանացել է «Laureus»-ի տարվա ... ՃՏՊ՝ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը... Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքո... Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակ... Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ուն... Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարա... Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլ... Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի... Քրեակատարողական ծառայության պետը Հաագայում մա... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման ... Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յո...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan