Անգլիայի լիգայի գավաթ. «Տոտենհեմը» լքեց պայքարը (տեսանյութ)
Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության երրորդ շրջանում սեպտեմբերի 24-ին Լոնդոնի «Արսենալը» մրցեց «Նոթինգեմ Ֆորեսթի», «Տոտենհեմը»՝ «Կոլչեսթեր Յունայթեդի», իսկ «Մանչեսթեր Սիթին»՝ «Պրեսթոն Նորթ Էնդի» հետ:
«Մանչեսթեր Սիթին» 3:0 հաշվով հաղթանակ տարավ: Գոլերի հեղինակ դարձան Ռահեմ Ստերլինգը և Գաբրիել Ժեզուսը: Ռայան Լեդսոնը դարձավ ինքնագոլի հեղինակ:
«Արսենալը» Գաբրիել Մարտինելիի դուբլի, Ռոբ Հոլդինգի, Ժոզեֆ Ուիլոկի և Ռեյս Նելսոնի գոլերի շնորհիվ 5:0 հաշվով հաղթանակ տարավ և դուրս եկավ հաջորդ շրջան:
«Տոտենհեմը» հանդիպման հիմնական ժամանակում գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Կոլչեսթեր Յունայթեդի» հետ: 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին «Կոլչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները:
Անգլիայի լիգայի գավաթ, երրորդ շրջան
«Պրեսթոն Նորթ Էնդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:3 (տեսանյութ)
Ռահեմ Ստերլինգ, 19, Գաբրիել Ժեզուս, 35, Ռայան Լեդսոն, 42 (ինքնագոլ)
«Արսենալ» - «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 5:0 (տեսանյութ)
Գաբրիել Մարտինելի, 31, 90, Ռոբ Հոլդինգ, 71, Ժոզեֆ Ուիլոկ, 77, Ռեյս Նելսոն, 84
«Կոլչեսթեր Յունայթեդ» - «Տոտենհեմ»՝ 0:0 (4:3, 11մ.) (տեսանյութ)