Կոտայքում զրոյից երեք մանկապարտեզ է կառուցվում. Մարզպետ (Տեսանյութ)
Երեք խոշոր համայնքներում՝ Գեղաշենում, Արամուսում եւ Վերին Պտղնիում մանկապարտեզ է կառուցվում զրոյից։ Սա ինձ համար ամենամեծ ձեռքբերումն է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
«Եվս 7 համայնքներում մանկապարտեզների հիմնակառուցում ենք իրականացնում, իսկ 5 համայնքներում մշակույթի տների հիմնակառուցում ենք անում։ Հիմնակառուցումը ենթադրում է վերջին 1.5-2 տասնամյակներին լքված, կիսավեր շինությունները պետբյուջեի հրատապ միջոցներով եւ կառավարության սուբվենցիոն համաֆինանսավորմամբ վերականգնվում են, վերակառուցվում են, հագեցվում են նորագույն տեխնիկայով։»,–նշել է նա։