«Արմավիր» ՔԿՀ-ում տեղաբաշխումները բարձրացրել են որոշ դատապարտյալների դժգոհությունը. ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ներսում տեղաբաշխումները բարձրացրել են որոշ դատապարտյալների դժգոհությունը, ինչն էլ օրենքով սահմանված կարգով լուծվել է: Այս մասին Operativ.am-ին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։
«Ներկայումս վերոնշյալ խնդրի կապակցությամբ հացադուլ հայտարարած դատապարտյալներ չկան»,–հայտնում են քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։
Նշենք, որ զանգվածային լրատվության որոշ միջոցներով տեղեկություն է տարածվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 51 ազատազրկված անձ Operativ.am/?l=am հացադուլ է հայտարարել: