Բակո Սահակյանն ընդունել է «Մայր Հայաստան XXI» սոցիալ-մշակութային ՀԿ ներկայացուցիչներին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է «Մայր Հայաստան XXI» սոցիալ-մշակութային հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին՝ կազմակերպության ղեկավար Գայանե Գասպարյանի գլխավորությամբ:
Քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: