Ինչո՞ւ է «աղմկում» ԵՊՀ-ն. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Այսօր տեղի է ունենալու ԵՊՀ գիտխորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվելու է համալսարանում ստեղծված իրավիճակը: Գիտխորհրդի արտահերթ նիստը հրավիրվում է դրա անդամների մեկ երրորդի ստորագրությամբ և պահանջով:
Համալսարանի աշխատակազմի որոշ ներկայացուցիչներ լուրջ մտահոգություններ ունեն, որ համալսարանը ղեկավարում է ոչ թե ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, այլ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը, որը, առավել, քան ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, հեռու է կրթությունից էլ, գիտությունից էլ, բայց շատ մոտ է համալսարանի ֆինանսներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: