Հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին. Armlur.am
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։
Նշենք, որ վնասվածքը եղել է գլխի շրջանում։ Իրավապահները վարկած են քննարկում, որ միգուցե նախկին ոստիկանապետին խփել են այլ անձինք, ոչ թե ինքնավնասում է կատարվել։
Ի դեպ լրատվականին հայտնի է դարձել, որ դին հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի առանձնատանը։
ArmLur.am-ը լուրի իսկությունը ճշտելու համար զանգահարել է ոստիկանության լրատվության վարչություն, որտեղից հաստատել են, որ հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին, հանգամանքները պարզվում են։