Վստահ եմ, որ «Բարսելոնան» դուրս կգա այս իրավիճակից Վալվերդե.
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Վիլյառեալի» հետ խաղին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրել է, որ «Բարսելոնան» չի հիասթափեցնի ակումբի երկրպագուներին:
«Մրցաշրջանի մեկնարկը լավագույնը չէր մեզ համար, սակայն վստահ եմ, որ մենք դուրս կգանք այս իրավիճակից:
Երկրպագուները միշտ սպասելիքներ ունեն թիմերից և ցանկացած անհաջողության համար մեղադրում են մարզիչին: «Բարսելոնայում» գլխավոր մարզիչի վրա ճնշումն էլ ավելի մեծ է:
Նախորդ մրցաշրջանում էլ մենք դժվար մեկնարկ ունեցանք, սակայն կարճ ժամանակ պահանջվեց լավ մարզավիճակ ձեռք բերելու համար»,- Վալվերդեի խոսքը փոխանցում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Վիլյառեալ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին: