Թբիլիսիի օդանավակայանում ՀՀ քաղաքացու մոտ ավելի քան 1 կգ ոսկի է հայտնաբերվել
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աշխատակիցները Թբիլիսիի միջազգային օդանավակայանի հսկիչ-անցագրային կետում ՀՀ քաղաքացու ուղեբեռում չհայտարարագրված ոսկե եւ արծաթե իրեր են հայտնաբերել, հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը:
Գերատեսչությունում նշել են, որ խոսքը 1,1 կգ ոսկե, ինչպես նաեւ ավելի քան 73,3 գրամ արծաթե իրերի մասին է:
Մաքսանենգ ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է մոտ 154 հազար լարի (մոտ 54 հազար դոլար):