Արգենտինացի Էկտոր Կուպերը լքեց Ուզբեկստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը
Արգենտինացի Էկտոր Կուպերը հեռացել է ֆուտբոլի Ուզբեկստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից։ Կողմերը փոխադարձ համաձայնությամբ են խզել պայմանագիրը, հաղորդում է Ուզբեկստանի ֆուտբոլային ասոցիացիայի կայքը։
Կուպերը կվերադառնա Արգենտինա։ 63-ամյա մարզիչը Ուզբեկստանի թիմը գլխավորում էր 2018թ․ օգոստոսից՝ կնքելով երեք տարվա պայմանագիր։
2019թ․ Ասիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Ուզբեկստանը պարտվեց Ավստրալիային։ Այս ամիս թիմը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խաղում 0։2 հաշվով պարտվել է Պաղեստինի հավաքականին։
Կարիերայի ընթացքում նա գլխավորել է նաեւ Վրաստանի (2008-2009) եւ Եգիպտոսի (2015-2018) հավաքականները։