Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը
Whoscored.com-ը ներկայացրել է «Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Բոլոնիայի» դեմ Իտալիայի առաջնության չորրորդ տուրի արտագնա խաղում։
Մխիթարյանը դարպասի ուղղությամբ կատարել է 1 հարված։ Նրա 40 փոխանցումից 85 տոկոսը հասել է նպատակին։ 30-ամյա ֆուտբոլիստը կատարել է 3 առանցքային փոխանցում, 1 անգամ էլ կասեցրել է մրցակցի փոխանցումը։
Մխիթարյանը ստացել է 6․25 գնահատականը, իսկ «Ռոմայի» կազմում լավագույնը ճանաչվել է իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին (8.17)։
Հիշեցնենք, որ «Ռոման» հաղթել է 2։1 հաշվով։ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 89-րդ րոպեին։