Նեյմարը դարձյալ ՊՍԺ-ին հաղթանակ պարգեւեց վերջին րոպեներին (տեսանյութ)
Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն արտագնա հանդիպում անցկացրեց «Լիոնի» հետ։ Երկրորդ խաղում անընդմեջ փարիզյան թիմի հաղթական պարգեւեց բրազիլացի հարձակվող Նեյմարի գոլը հանդիպման վերջում։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։
ՊՍԺ-ն 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ եւ երրորդ տեղերում գտնվող «Անժեն» ու «Նիցան» ունեն 12-ական միավոր։ «Լիոնն» 9-րդն է՝ 8 միավոր։
Ֆրանսիայի առաջնություն, 6-րդ տուր
«Լիոն» - ՊՍԺ՝ 0։1 (տեսանյութ)
Նեյմար, 87