«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է Թոմաս Տուխելի թեկնածությունը
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը փոխարինող է փնտրում թիմի նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերին, հաղորդում է Daily Mail-ը։
Մանչեսթերյան ակումբը ցանկանում է հրավիրել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին։ «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է բանակցել փարիզյան ակումբի 46-ամյա գերմանացի մարզիչի հետ եւ այդ մասին արդեն հայտնել է նրան։
Անգլիայի ընթացիկ առաջնության 5 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 8 միավորով 6-րդ տեղում է։ Սուլշերի ղեկավարությամբ թիմը տարել է 2 հաղթանակ, 2 հանդիպում ավարտել ոչ ոքի, կրել 1 պարտություն։