Պարոն Վանեցյանը մեր գործընկերն է. ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Շնորհավորում եմ բոլորիդ անկախության տոնի առթիվ, սիրով եղեք, հերոսացրեք մեր ազգը յուրաքանչյուրդ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:
Նա մաղթեց, որ հայ ազգը լինի միասնական, համբերատար. «Ցանկանում եմ, որ մեր ազգը լինի միասնական, համբերատար: Այն բոլոր սպառնալիքները, որ կային, վերացել են: Եղեք սիրով միմյանց նկատմամբ, միասնական: Մենք կհաղթահարենք բոլոր դժվարությունները»,- ասաց նա:
Էդուարդ Մարտիրոսյանը վստահեցրեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է, դա իրենց գործառույթներից է և ԱԱԾ-ն ոչ մի բանի դեմ կաշկանդվածություն չուի:
Լրագրողի հարցին, թե այս փուլում ի՞նչ գործեր կան, Էդուարդ Մարտիրոսյանը կարճ պատասխանեց, որ գործերի բնույթից չի խոսելու:
Մեկ այլ հարցի, թե ինչո՞ւ պաշտոնից ազատվեց Արթուր Վանեցյանը, նա պատասխանեց. «Ես չեմ ցանկանա այդ հարցի շուրջ խոսել, վարչապետը ասել է իր կարծիքը: Պարոն Վանեցյանը մեր գործընկերն է, ԱԱԾ սպա է», – ասաց նա՝ այլ հարցերի չցանկանալով պատասխանել: