Թենեսիի բնակիչը պնդում է, որ քիչ էր մնում ձեռքից զրկվեր տեղի մատնահարդարման սրահում բակտերիաներով վարակվելուց հետո
Թենեսիի բնակիչը պնդում է, որ քիչ էր մնում ձեռքից զրկվեր տեղի մատնահարդարման սրահում բակտերիաներով վարակվելուց հետո, որոնք մսով են սնվում:
Ջեյն Շարփը WBIR-TV ռադիոկայանին հայտնել է, որ ենթարկվել է ինֆեկցիայի հետեւանքով վնասված ձեռքի հյուսվածքի մեծ կտորների հեռացման մի քանի վիրահատությունների: Նա պնդում է, որ ախտանշաններն առաջին անգամ նկատել է մի քանի ամիս առաջ այն բանից հետո, երբ Նոքսվիլում Jazzy Nail Bar սրահում մատնահարդարման ժամանակ ստացել է աջ ձեռքի բթամատի քերծվածք: Մատը սկսել է բաբախել, եւ ինքն այնքան վատ է զգացել, որ չի կարողացել քնել: Նա դիմել է բժիշկներին գրիպի ստուգման նպատակով:
Անալիզի պատասխանը բացասական էր: Մինչդեռ մատը սկսել է սաստիկ այտուցվել եւ ուռչել, իսկ ավելի ուշ ուռուցքը տարածվել է ամբողջ ձեռքով, ինչպես նաեւ առաջացել է կարմիր ցան:
«Եթե նրան ճիշտ ախտորոշում չկատարվեր, նա կարող էր կորցնել մատը կամ ձեռքը»,- WBIR-ին ասել է բժիշկ Ուդիթ Չաուդհուրին:
Նրա պարզաբանմամբ՝ նեկրոտիկ ֆասցիիտով կարելի է վարակվել բաց կտրվածքով կամ վերքով, «բակտերիան մաշկի տակ թափանցում է փափուկ հյուսվածքների մեջ, իսկ այնուհետեւ՝ արյան հոսք»: