Կլոպ. «Չելսիի» հետ հանդիպումները միշտ վտանգավոր են
Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Չելսիի» հետ արտագնա հանդիպման մասին:
Գերմանացի մասնագետը «Չելսիին» դժվար մրցակից է համարում և կարծում է, որ «Չելսիին» Լոնդոնում հաղթելու համար «Լիվերպուլը» պետք է անսխալ գործի:
«Շատ դեպքերում «Չելսին» ինձ հիշեցնում է իմ նախկին թիմին՝ «Բորուսիային»: Այս ակումբի դեմ շատ դժվար է մրցելը, երբ խաղում ես նրա ստադիոնում:
Մենք մեկնում ենք Լոնդոն, որպեսզի 3 միավոր վաստակենք, սակայն գիտակցում ենք, թե ինչ մրցակից ունենք և որքան զգույշ պետք է գործենք»,- «Լիվերպուլի» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ասել է Կլոպը:
«Չելսի» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին՝ Երևանի ժամանակով 19:30-ին: